Forbes-ի բիզնեսի վարման վարկանիշում Հայաստանը լավ հորիզոնականներ չի զբաղեցրել
Forbes հանդեսի կազմած բիզնեսի վարման վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 88-րդ տեղը 153 երկրների շարքում։
«Հայաստանին անհրաժեշտ կլինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականացնել եւ ամրապնդել օրենքի գերակայությունը՝ տնտեսական աճի, տնտեսական մրցունակության եւ աշխատանքի տեղավորման համար, հատկապես հաշվի առնելով Թուրքիայից և Ադրբեջանից տնտեսական մեկուսացումը։ Հայաստանի աշխարհագրական դիրքը, նեղ տրանսպորտային բազան եւ կարեւոր ոլորտներում առկա մենաշնորհները առանձնակի խոցելի են դարձրել տնտեսությունը համաշխարհային շուկաների համար»,- ասվում է հոդվածում։
Կառավարությունը վերջին տարիներին որոշ բարելավումներ է իրականացրել հարկային և մաքսային վարչարարության մեջ, բայց կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները զգալի չափով անարդյոնավետ են եղել։
Նշենք, որ Վրաստանը 52-րդ տեղն է զբաղեցնում։
Հարևաններից Թուրքիան 56-րդ տեղում է, Իրանը՝ 100-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ։
Բիզնեսի վարման համար լավագույն երկիրը մեծ Բրիտանիան է, վատագույնը, ըստ Forbes-ի՝ Չադը։