Ավտոպատահարի արդյունքում 14-ամյա պատանի է մահացել
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ավտոմեքենայի սրահում գտնվող երկու անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 2003 թ. ծնված Սարգիս Եղիկյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: