Շոգեբաղնիքն այրվել է, մարդիկ պատուհանից նետվել են՝ փրկվելու համար. կա 29 զոհ (տեսանյութեր և լուսանկարներ)
Համացանցում հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութեր Հարավային Կորեայում՝ Չեչխոնայի ֆիտնես-կենտրոնի շոգեբաղնիքում, բռնկված հրդեհի դեպքի վայրից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում փրկվել այրվող շենքից՝ պատուհաններից նետվելով և տանիք բարձրանալով:
Հրդեհի հետևանքով 29 մարդ է մահացել, ևս 26-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 21-ին: Հրդեհը սկսվել է նկուղից և տարածվել 8-հարկանի շենքի ողջ տարածքով: