Ահազանգ Արցախի ոստիկանությունում. տոնական ճայթիչը պայթել է 14-ամյա տղայի ձեռքի մեջ
Դեկտեմբերի 20-ին ժամը 19:00-ին աջ ձեռնաթաթի մատների պատռված վերքերով Մարտակերտի զինհոսպիտալ է ընդունվել նույն շրջանի Ծաղկաշեն գյուղի բնակիչ` 14-ամյա Ն.Մ-ն:
Արցախի ոստիկանության փոխանցմամբ, պարզվել է, որ Ն.Մ-ն վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում տան բակում տոնական ճայթիչը ձեռքի մեջ պայթեցնելու հետևանքով: