Հացադուլ անող երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ գրեթե 5 օր հացադուլ անող ուսանող Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց՝ թոքաբորբի պատճառով:
Երիտասարդը դադարեցրել է հացադուլը:
Մինչդեռ տեղեկացնենք, որ մյուս երիտասարդը՝ Դավիթ Պետրոսյանը շարունակում է հացադուլը: