Հսկայական տոնածառը՝ տիեզերքից (լուսանկար)
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին ցուցադրել է Ամանորի գլխավոր խորհրդանիշ հանդիսացող տոնածառի ուրվագիծը, որը տեսանելի է Սաուդյան Արաբիայի երկնքում՝ տիեզերքից:
«Ուրախ եմ տանը՝ Երկրի վրա գտնվել: Ամեն տեղ կարող ենք տեսնել գալիք Ամանորի խորհրդանիշները: Նույնիսկ՝ այս լուսանկարում տեսանելի է Սաուդյան Արաբիայի երկնքում նշմարվող սիմվոլիկ տոնածառի եզրագիծը», - իր թվիթերյան էջում գրել է տիեզերագնացը:
I’m very happy to be at home, on the Earth! Everywhere you see the forthcoming Christmas. Even in this photo, taken over Saudi Arabia, is symbolically visible silhouette of the Christmas Tree pic.twitter.com/WJJhrkJwBg
— Сергей Рязанский (@SergeyISS) 20 декабря 2017 г.