Առինջի ստորգետնյա տաճարը հայտնվել է BBC-ի ուշադրության կենտրոնում (լուսանկարներ, տեսանյութ)
BBC հեռուստաընկերության ռուսական ծառայությունն անդրադարձել է Կոտայքի Առինջ գյուղում գտնվող ստորգետնյա տաճարին, որը կառուցել է տեղի բնակիչ Լևոն Առաքելյանը:
7 հարկանի շենքի բարձրությանը հավասար խորություն ունեցող կառույցը Լևոնը միայնակ է կառուցել՝ օգտագործելով հասարակ գործիքներ՝ մուրճ ու դուր:
Այն ունի ստորգետնյա մուտքեր, պարույրաձև աստիճանահարթակ, 7 սրահով ու խորանով:
Նշվում է, որ 1985-ին, երբ Լևոնի կինը նրան խնդրել է նկուղ փորել կարտոֆիլ պահելու համար՝ տղամարդը մի հսկայական արվեստի գործ է ստեղծել 23 տարվա աշխատանքի արդյունքում:
Այն ավարտին հասցնելու համար Լևոնը թողել է աշխատանքը:
Նրա ստեղծագործությունը վերածվել է նաև զբոսավայրի: Այստեղ ժամանող օտարեկրացիները, լսելով ստորգետնյա քարանձավի մասին, անպայման ցանկանում են սեփական աչքերով տեսնել ստորգետնյա տաճարը: