ՄԱԿ-ը անվավեր է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը
Ըստ News Executive-ի Թվիթթերյան հրապարակման՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան 128 կողմ, 35 ձեռնպահ և 9 դեմ ձայներով հաստատեց բանաձևը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:
Ընդունված բանաձևում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը եւ շեշտել, որ այն փոփոխելու ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»:
Հատկանշական է, որ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին: