251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել Ֆիլիպինների ափերի մոտ
Այսօր Ֆիլիպինների ափերի մոտ տեղական ժամանակով ժամը 11:27-ին 251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել:Դեպքը տեղի է ունեցել ափից 70 կմ հեռավորության վրա: Այս մասին գրում է tvc.ru-ն:
ֆիլիպինյան Կեսոն նահանգի առափնյա փրկարար ծառայության աշխատակիցներն ուղարկել են Mercraft 3 նավի հետ կապված միջադեպի մասին առաջին հաղորդագրությունը:
«Նախնական տվյալների համաձայն՝ այս նավի առավելագույն տարողությունը 286 ուղևոր է, իսկ հաղորդագրությունների համաձայն՝ այնտեղ եղել է 251 մարդ»:
Միջադեպի պատճառները դեռ չեն պարզվել: Դեպքի վայրում որոնողա-փրկարարական գործողություն է իրականացվում, որի արդյունքում արդեն փրկվել է 166 մարդ և հայտնաբերվել 4 դի։