ՀՀ կառավարությունը որոշել է փոխոխել սոցիալական փաթեթների օգտագործման պայմանները
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1691-N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին` մի շարք փոփոխություններ կատարելով սոցիալական փաթեթների օգտագործման պայմաններում: Նախագիծը դեկտեմբերի 21-ի կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Մասնավորապես, սահմանվել է գործնականում հայտնաբերված խնդիրների իրավական կարգավորման կարգը. hաստատվել են սոցիալական փաթեթների շրջանակներում ծառայություններից օգտվելու ժամկետները` կանխարգելիչ բուժզննում անցնելուց և առկա պարտավորությունների համաձայն բանկերին վճարումներ կատարելուց հետո:
Առաջարկվել է ստեղծել վերջին կուրսի ուսանողներ հանդիսացող շահառուների ուսման վարձը վճարելու հնարավորություն:
Բացի այդ, ընդլայնվել են սոցիալական փաթեթի շրջանակներում գործող հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակները, մասնավորապես, շահառուները կկարողանան միջոցներ ուղղել «Քաղաքացիական ծառայողներին՝ մատչելի բնակարաններ» և «Երիտասարդներին՝ մատչելի բնակարաններ» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի մարման համար: