Ամանորյա արձակուրդների համար պարտական ենք Պետրոս 1-ին
Մինչև 1492 թվականը Ռուսաստանում Ամանորը տոնում էին մարտին, այնուհետև այն տեղափոխվեց սեպտեմբերին:Այն հարմար էր և տրամաբանական: Մարդիկ աշխատում էին, հավաքում բերքը, և տոնում:
Սակայն Պետրոս I-ի հրամանով Ռուսաստանում 1700 թվականից Նոր տարին սկսեցին դիմավորել հունվարի 1-ին: Ամանորին նրա հրամանով ընդունվեց մի օրենք, որի համաձայն յոթ օր պետք է հանգստանյին, ուրախանային, նույնիսկ կրակեին փոքր թնդանոթներից, հրացաններից և այլ փոքր զենքերից: Պատմաբաններն ասում են, որ պետրոսյան ճոխ երեկույթներն ապշեցնում էին բոլոռին,հատկապես՝ օտարերկրացիներին: