Հակակոռուպցիոն ծրագրի նախագծի քննարկում ՀՀ ոստիկանությունում (տեսանյութ)
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ոստիկանությունում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում հակակոռուպցիոն ծրագրի նախագծի քննարկում, որին մասնակցում էին ոստիկանության շտաբի, անձնագրային և վիզաների վարչության պետերը, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներ, կառավարության աշխատակազմի, շահագրգիռ պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպումն անցավ գործնական քննարկման մթնոլորտում։ Մասնավորապես՝ մի շարք առաջարկություններ ներկայացրին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները. որոշվեց նախագծերում դրանց ներառման հարցին անդրադառնալ կառավարությունում կայանալիք վերջնական քննարկման ժամանակ։