Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախի ԱԺ-ում 2018-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին 2018 թվականի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելու համար՝ կարևորելով տեղի ունեցած ակտիվ և բովանդակալից քննարկումները:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ իշխանության օրենսդիր և գործադիր թևերը կանեն հնարավորը բյուջեի արդյունավետ կատարման ուղղությամբ: