Խստացնել վերահսկողությունը գերիշխող շուկաներում. Վարչապետը՝ Ամանորից առաջ գների անհիմն բարձրացման մասին
Հայաստանի վարչապետ կարեն Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կառավարության նիստում անդրադարձել է Ամանորին ընդառաջ գերիշխող շուկաներում վերահսկողության խստացմանը։
«Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր», - նշեց վարչապետը:
«Հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկում եմ ՏՄՊՊՀ նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկումը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխությունների օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը: