Արցախի նախագահը հանդիպել է Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ՝ գերատեսչության ղեկավար Էռնեստ Ավանեսյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին կառույցի՝ որպես արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ մարմնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և պետական բարձր պարգեւներ հանձնել մի խումբ աշխատակիցների: