Վարդագույն «կայծակների պարը» տեսանկարահանվել է
Ավստրալացի Կալեբ Տրևիսը նկարահանել և համացանցում տարածել է զարմանահրաշ և գեղեցիկ մթնոլորտային երևույթը՝ «կայծակների պարը», որը տեղի է ունեցել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում:
Օգտատերերը նշել են, որ դա հավանաբար Զևս աստվածն է այս տեսարանի հեղինակը: Սկանդինավյան դիցաբանության սիրահարները վերագրել են դա Թորին: