Խոշոր հրդեհ Վանաձորում. բնակարանի գույքը վերածվել է մոխրակույտի
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 41 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Հրշեջները նախ կանխել են թիվ 17 բնակարանում առաջացած հրդեհը, այնուհետև մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, բնակարանում էլ մարդ չի եղել։
Շենքի հարևանները ասել են, որ բնակարանը գազաֆիկացված չէ, ինչի համար էլ բացառվում է գազի արտահոսքից առաջացած հրդեհը։
Թե ինչն է եղել կրակի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո և բնակարանը ում է պատկանում՝ դա պարզվում է տեղի ոստիկանների կողմից։