Արդարադատության շահերից է բխում, որպեսզի արդարացված ամբաստանյալը ժամ առաջ դուրս գա ազատության. Արթուր Հովհաննիսյան
Մեկ միասնական դատարան ունենալը ոչ թե կխաթարի անձի արդար դատաքննության իրավունքը, այլ կնպաստի դրա արդյունավետ իրագործմանը: Այս մաիսն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
«Եթե այս պարագայում բարդանում է տուժողի կամ վկայի տեղափոխումը, ապա արդարադատության շահերից է բխում, որպեսզի ամբաստանյալի գործն արագ քննվի, արդարացված ամբաստանյալը ժամ առաջ դուրս գա ազատության: Այլ ոչ թե ամեն փողոցում ունենանք դատարան, որը մատչելի լինի բոլորի համար, բայց ունենանք գերծանրաբեռնվածություն և գործերը տարիներով քննվեն»,-ասաց նա: