«Սասնա ծռեր»-ից Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանը երեք օր է հացադուլ է հայտարարել։ Նա տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց։
Բիլյանը պահանջում է, որ իրեն բուժզննության ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Բիլյանի հանրայն պաշտպան Արմինե Ֆանյանը:
«Բիլյանը պահանջում է, որ իրեն բուժզննության ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում։ Նա ունի ողնաշարի խնդիրներ, ինչպես նաև դժգոհում է խուցի պայմաններից»։