Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին
Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 22-26-ը Ստրասբուրգում: ԵԽ խորհրդարանական վեհաժողովում կընտրեն ԵԽԽՎ նախագահին, մարդու իրավունքների նոր հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի: