Յուրայի ինքնազգացողությունը վատացել էր, հիմա լավ է, շարունակում ենք հացադուլը. Դավիթ Պետրոսյան
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրա Ավագյանը շարունակում են դեկտեմբերի 18-ից սկսած հացադուլը: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ գիշերը լավ է անցել, իր և Յուրայի ինքնազգացողությունը լավ է: Նրա խոսքով, երեկ երեկոյան Յուրա Ավագյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նա ԵՊՀ լսրանում շարունակում է հացադուլը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները վերսկսել են պայքարը, նրանք պնդում են, որ իշխանության ներկայացուցիչների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունները անպտուղ են անցել, իրենց առաջարկները չեն ընդունվել։ Ուսանողները որոշել են չհանձնվել և ծայրահեղ քայլերի դիմել մինչև հաշվի նստեն իրենց պահանջի հետ։ Նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրա Ավագյանը փակվել են Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում և հայտարարել անժամկետ հացադուլ։