Յուրիի մոտ թոքաբորբ չի հաստատվել, նա վերադարձել է հացադուլի
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանի մոտ կասկածվող թոքաբորբը չի հաստատվել: Բժշկական հետազոտություն անցնելուց հետո նա վերադարձել է հացադուլ անող մյուս ընկերոջ՝ Դավիթ Պետրոսյանի մոտ:
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի պետական համալսարանում երիտասարդներին այցելած շտապօգնության բժիշկը Յուրիին զննելուց հետո հավանական էր համարել, որ նրա մոտ թոքաբորբ է զարգանում: Առաջարկել էր տեղափոխել բժշկական կենտրոն՝ լրացուցիչ հետազոտության: