Հացադուլ հայտարարած Յուրին տեղափոխվել է բուժկենտրոն՝ հետազոտության. հավանական է՝ թոքաբորբ ունի
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ անող անդամներին այցելել է շտապ բուժօգնության անձնակազմը: Բողոքի ակցիա անող երկու երիտասարդները՝ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը, ԵՊՀ-ի լսարաններից մեկում են:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հեռարձակվում էին իրադարձությունները: Յուրիին հետազոտելուց հետո բժիշկը հայտարարել է, որ հավանական է, որ նրա մոտ զարգանում է թոքաբորբ՝ նաև հաշվի առնելով այն, որ երիտասարդը մինչև այդ գրիպով է հիվանդացել, իսկ այժմ առկա է սթրեսային ֆոն:
Յուրին համաձայնել է, որ շտապ օգնության ավտոմեքենան իրեն տեղափոխի բժշկական կենտրոն, որպեսզի այնտեղ կազմակերպվի կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա և թերապևտի կոնսուլտացիա:
«Խոսքը թոքաբորբի մասին է, հիմա ես կգնամ, կհետազոտվեմ: Հացադուլը ոչ մի դեպքում չի դադարեցվում, եթե թոքաբորբի խնդիրներ չեղան, էլի հետ եմ գալու և միանամ Դավիթին»,- գնալուց առաջ հայտարարել է Յուրին: