Մխիթարյանը կրկին աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակում է, սակայն զիջել է դիրքերը
Բրիտանական «The Guardian»-ը ներկայացրել է 2017թ. աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակի 71-ից 100-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներին:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 92-րդ տեղում է:
Ամենամյա քվեարկությանը մասնակցում են գործող և նախկին ֆուտբոլիստներ, մարզիչներ, փորձագետներ և լրագրողներ 63 երկրներից:
Քվեարկությանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Նախորդ տարի Մխիթարյանը զբաղեցրել էր ցանկի 57-րդ հորիզոնականը: