«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի տրանսֆերն առաջարկել է «Յուվենտուս»-ին
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ընդգրկել Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյի տեղափոխության գործարքում: Այս մասին հայտնել է «The Sun»-ը:
Ակումբը պատրաստ է 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար վճարել 60 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի հետ այդ գումարը նշանակալիորեն կնվազի: Ինչպես հաղորդվում է, «ՄՅՈւ»-ն արդեն առաջարկել է «Յուվենտուսին» այս տարբերակը:
Ինչպես արդեն հայտնել ենք, բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն որոշել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը: