Հայաստանում տեղակայված «Կամխուդ» զորափորձարանում սկսվել է ՀՌՕ-ի ռազմական ինժեներների ուսուցումը
Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմակայանի «Կամխուդ» զորափորձարանում սկսվել է ինժեներային զորքերի ստորաբաժանումների զինծառայողների անհատական ուսուցումը:
Պարապմունքները անցկացվում են ծովի մակերույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա:
Գործնական պարապմունքների ժամանակ զինվորական ինժեներները կատարելագործում են տակտիկական, հատուկ, կրակային պատրաստության տեղանքի բարդ բարձրլեռնային ժայռոտ հատվածներում ռազմական տեխնիկայի վարման վարպետությունը: Պարապմունքներում ներգրավված է ավելի քան 100 զինծառայող և մոտ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:
Ինժեներական զորքերի ստորաբաժանումների անհատական ուսուցումը կավարտվի հիմնական առարկաների մասով ստուգարքների հանձնմամբ, ինչպես նաև արգելափակոցների և խոչընդոտների հատուկ գոտու հաղթահարմամբ: