Ֆիլիպիններում 41 մարդ զոհվել է սողանքի պատճառով
Ֆիլիպիններում ջրհեղեղի պատճառով զոհվել է 41 մարդ, հայտնում է CNN Phillipines-ը: Եվս 45 մարդ անհայտ կորած է համարվել:
Ըստ Արտակարգ պատահարների կառավարման ազգային խորհրդի հայտարարության, ավելի քան 12 հազար ընտանիքներ հիմա գտնվում են տարհանման վայրերում: Ըստ հավելյալ գնահատումների աղետի արդյունքում վնասը հասել է 543 Ֆիլլիպինյան պեսո (շուրջ 10 մլն. դոլլար):
Սողանքը տեղի է ունեցել երկրի արևելքում կիրակի օրը, դեկտեմբերի 17-ին:
Ավելի վաղ Չիլիում ավելի քան 10 մարդ զոհվել էր սողանքի հետևանքով: