Ախալցխայում պայքարում են մարմնավաճառության դեմ
Ախալցխայում Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են երեք անձանց, ովքեր մեղադրվում են մարմնավաճառության համար տեղ հատկացնելու մեջ: Այս մասին գրում է Jnews.ge-ն:
ՆԳՆ-ի Սամցխե-Ջավախքի դեպարտամենտը քննչական աշխատանքների ընթացքում ձերբակալել է 1976 թ.-ին ծնված Մ.Ի.-ին, 1980 թ.-ին ծնված Մ.Կ.-ին և 1976 թ.-ին ծնված Դ.Ս.-ին, մարմնավաճառության համար տեղ հատկացնելու մեղադրանքով:
Ըստ հետաքննության, մարմնավաճառությունը տեղի է ունեցել Ախալցխայի բարերից մեկում: Որպես վկա հարցաքննվել են սրճարան-բարի աշխատակիցները:
Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն հարուցվել է քրեական գործ, «Մարմնավաճառության համար վայրի կամ բնակարանի ապահովում»: Հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով, կամ 2-ից 4 տարի ազատազրկմամբ:
Հարկ է նշել, որ սա Ախալցխայում երկրորդ դեպքն է: Վրաստանի Քրեական օրենսգրքի նույն հոդվածի համաձայն այս տարվա նոյեմբերի 11-ին կալանավորվել էր թուրքական բարի սեփականատեր: