«Կոնվերս բանկի» մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակություն կատարած անձը հայտնաբերվել է. գողոնը մսխվել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « Դեկտեմբերի 17-ին՝ «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության դեպքից երկու և կես ամիս անց հայտնաբերվել է հիմնական մեղադրյալը՝ 29-ամյա Պյոտր Ցիգանկովը: Ընդ որում, նա հայտնաբերվել է հարևան Վրաստանում: Փոխարենը չի հայտնաբերվել 200 հազար դոլար գողոնը, և «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավաբանները պնդում են, որ շատ այլ գործերով գողոնների նման դրանք չեն էլ հայտնաբերվի, քանի որ Ցիգանկովը հասցրել է մի մասը մսխել, մի մասն էլ հավանաբար Վրաստանից մտերիմների անունով հաշվեհամարներին փոխանցել: Մեկ փաստ էլ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` Ցիգանկովի հայտնաբերումը մեծ ոգևորություն է առաջացրել այս գործով կալանավորվածների շրջանում:
Նրանք իրենց մտերիմներին ասել են, որ Ցիգանկովին հայտնաբերելուց հետո շատ հարցերին պատասխաններ կտրվեն, և կապացուցվի, որ իրենք կապ չունեն հափշտակության հետ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։