Էքսկլյուզիվ «iPhone X»՝ նվիրված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության 100-ամյակին (լուսանկարներ)
«Caviar» ընկերությունը ներկայացրել է «iPhone X»-ի նոր դիզայն, որը թողարկվել է Անվտանգության դաշնային ծառայության 100-ամյակին ընդառաջ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նորույթի կորպուսը ստեղծվել է կոկորդիլոսի կաշվից, ոսկուց և տիտանից և զարդարված է, ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, «Ռուսաստանի անվտանգության ծառայության վառ դեմքերից մեկի պատկերով»: Երկաթե Ֆելիքս Ձերժինսկոի պատկերի տակ գրված է. «Սառը գլուխ, տաք սիրտ և մաքուր ձեռքեր»: Պատմաբաններն այս միտքը վերագրում են Ձեժինսկուն:
Ընկերությունում կարծում են, որ այս սմարթֆոնը կարող է արժանի նվեր դառնալ մարդու համար, ով իր կյանքը նվիրել է անվտանգության դաշնային ծառայությունում ծառայելուն, ինչպես նաև կարող է դառնալ «ձեռքբերումների մասին արժեքավոր հիշողություն»:
Այս դիզայնով սմարթֆոնի գինը տատանվում է 272-ից 287 հազար ռուբլու սահմաններում: