Թուրքական «Բեշիքթաշը» ևս միացավ Մխիթարյանի համար պայքարին
Թուրքական «Բեշիքթաշ» ակումբը նույնպես ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի ավագ,կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գրել է թուրքական «Kanalahaber» կայքը:
Ինչպես հաղորդվում է, շուտով ավարտվելու է ակումբի հետ բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկայի պայմանագիրը, և «Բեշիքթաշը» մտադիր է նրա փոխարեն թիմ հրավիրել Մխիթարյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է Մխիթարյանի տրանսֆերի գինը: