Հակոբ Հակոբյանի որդին Աստղաձորում անօրինական ճանապարհով 17 հեկտար հող է ստացել (տեսանյութ)
Գեղարքունիքի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել է չարաշահումների հետ կապված սկանդալային պատմության մեջ։ Մասնավորապես՝ վերջինիս նախկին տեղակալ Վարդան Գրիգորյանը, որն առաջադրվել էր նաև ՏԻՄ ընտրություններում, ժամանակին նրան մեղադրում էր մի շարք լրջագույն հանցագործությունների մեջ՝ նշելով, թե համայնքապետն ուռճացրել է գյուղապետարանի հաստիքացուցակը. նախատեսված 21 հաստիքներից գործել են 19-ը, մյուս երկուսը՝ ավտովարորդը և օպերատորը, որպես այդպիսին, գոյություն չեն ունեցել:
Բացի այդ նա հայտնել էր, թե իր երբեմնի ղեկավարը թալանել է համայնքի բյուջեն, բնակիչներից գաղտնի է պահել ավագանու նիստերը, աճուրդով վաճառքի է հանել համայնքի սեփականություն հանդիսացող հողերը՝ կոպտորեն խախտելով ՀՀ հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջները, ինչի արդյունքում իր որդին գնել է մեկ հեկտար հող: Յուրացվել են նաև աղբահանության, բնապահպանության և տրանսպորտային միջոցներին ուղղված գումարները, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերանների, մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարների մի մասը:
Ի պատասխան այս մեղադրանքների` Աստղաձորի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքել էր նախկին տեղակալի կողմից բերված բոլոր փաստերը՝ նշելով. «Գրիգորյանն աշխարհի ամենագող, հանցագործ, խաբեբա մի տիպ ա, բա ինչի՞ ա փախել Հայաստանից ընտանիքի հետ, տղուն էլ փախցրել ա Ռուսաստան, որ բանակից ազատի: Ինքը թող իրա բարոյական կողմերը պահի, նոր ուրիշներին մատնացույց անի: Հասկացա՞ք: Մորով, քրերով, ախպերներով էս տարի փախել ա, ՌԴ քաղաքացիություն ա ձեռք բերել, նա սկի ՀՀ քաղաքացի էլ չի հիմա»։
Մինչդեռ Աստղաձորի համայնքապետի նախկին խորհրդական Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում, պատասխանելով համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանին, նշեց, որ ինքը վերջին մի քանի տարիներին չի հեռացել Հայաստանի Հանրապետությունից և գտնվել է Աստղաձոր գյուղում, ու փաստորեն համայնքապետը տեղյակ չէ իր համայնքի բնակիչներից։
Մանրամասները՝ այստեղ: