Մոտակա 10 տարվա թոփ-կարևորագույն սպառնալիքները
Այսպես, ընկերության վերլուծաբանների կարծիքով՝ աշխարհին սպառնում է բանկային համակարգի փոխակերպումը բիտկոինների, Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական կառավարումը, «Facebook»-ի պարտությունը ֆեյք նորություններին և Հյուսիսային Կորեայի պատերազմը, որի ընթացքում կմահանա Կին Չեն Ինը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մոտակա տաս տարվա ընթացքում հնարավոր կատարվելիք ամենավտանգավոր իրադարձություների այս վերլուծությունը հրապարակել է «Bloomberg» գործակալությունը:
Ընկերությունում նշել են, որ բոլոր սցենարները, որոնք հրապարակվել են, չարժե ընդունել ասես ապագայի իրական կանխատեսումներ են:
Այսպես, հակառեյտինգի առաջին հորիզոնականում Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունն է: Նշվում է, որ դա հնարավոր կդառնա, եթե քաղաքական գործչին անմասնակից ճանաչեն Ռուսաստանում 2016թ-ի ընտրությունների արդյունքների կազմման հարցում:
Գումարած այս ամենին՝ կանխատեսվում է, որ Մեծ Բրիտանիայում իշխանությունը կգրավեն սոցիալիստները, Եվրոպան կքանդվի թոշակառուների պատճառով և սպասվում է առևտրային պատերազմ, որը կնախաձեռնի Չինաստանը: