«ԻՊ»-ի առաջնորդն ազատության մեջ է
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտնել է, որ իրեն անհայտ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարի գտնվելու վայրը: Խոսքը Աբու Բաքր ալ Բաղդադիի մասին է: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Վստահ եղեք, որ եթե նրա գտնվելու վայրը մեզ հայտնի լիներ, նա արդեն մահացած կլիներ կամ ձերբակալված և կսպասեր ռազմական հանցագորության համար իր դատավճռին:
Ամեն դեպքում, կոալիցիան այդ մասին հրապարակավ կհայտարարեր»,- նշել է զրուցակիցը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը նույնպես ինֆորմացիա չունի Ալ Բաղդադիի՝ ամերիկացի զինվորականների կողմից բռնելու մասին: