«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է Մխիթարյանի տրանսֆերի գինը
«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գնի հարցում: Այն կազմում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: Այս մասին հայտնել է «Daily Mail»-ը:
Բարձր տրանսֆերային գինը կարող է խանգարել Հենրիխ Մխիթարյանին փոխել իր ակումբն այս հունվարին: 28-ամյա ֆուտբոլիստի խաղով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որը, սակայն ստիպված է վաճառել մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի գինը վճարելիս չխախտի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
Իտալական մամուլը հաղորդել էր, որ Հենրիխ Մխիթարյանը համաձայն է կարիերան շարունակել «Ինտերում»: