Նարեկ Հովհաննիսյանը Հեռավոր Արևելքում մասնավոր կղզու տեր է դարձել (լուսանկար)
Մոսկվայի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը սեփական կղզին է ստացել Հեռավոր Արևելքում՝ Սախալին թերակղզուց ոչ հեռու: Այս մասին գրում է tvzvezda.ru-ն:
Հովաննիսյանը մտադիր է իրեն պատկանող կղզում զբոսաշրջային կենտրոն բացել ու քվեսթ խաղեր անցկացնել:
Հովհաննիսյանը Սախալինի ու Խաբարովսկի երկրամասի միջև գտնվող կղզին, որն ունի 3 հա մակերես, իր անունով է ձևակերպել «Հեռավորարևելյան հեկտար» դաշնային ծրագրի միջոցով:
«Սեփական կղզին ունենալն ինտրիգային գաղափար է: Ուսումնասիրել եմ Հեռավոր Արևելքի ափն ու մի քանի լավ տարբերակ գտել: Ի վերջո, ընտրեցի Չակմուտը, քանի որ այն հարմար դիրք ունի»,-պատմել է Հովհաննիսյանը:
Նա նաև նշել է, որ առաջին քվեսթ խաղը կազմակերպվելու է արդեն 2019թ. ամռանը: Մասնակիցները կղզի են հասնելու մոտորանավակներով: