Արցախ ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի (լուսանկար)
«Արցախի» հետ պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Վալտեր Պողոսյանը, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Բանանցի», «Գանձասար-Կապանի» և Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հետ համաձայնագիրը նախատեսված է 1 տարի ժամկետով։
25-ամյա ֆուտբոլիստը «Բանանցի» սան է, որի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:
Վալտերը 1 հանդիպում էլ անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։