«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը ընդհատել է թիմակցի հարցազրույցը՝ նրան համբուրելու համար (տեսանյութ)
Ֆուտբոլային «Մանչեսթեր Սիթի» թիմի պաշտպան Բենջամեն Մենդին համբուրել է իր թիմընկերոջը՝ Քևին դե Բրյույնեին՝ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի «Տոտտենհեմ»-ի դեմ խաղից հետո իրականացվող ֆլեշ-հարցազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ինքը ֆուտբոլիստը թվիթթերյան իր էջում հրապարակել է տեսանյութը:
«Գտիր մեկին, ով սիրում է քեզ ինձնից առավել» - գրել է Մենդին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ խաղը» ավարտվել է 4:1 հաշվով՝ Սիթիի օգտին:
Find someone who loves you as much as I love @DeBruyneKev