Զավեն Անդրիասյանը Արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը 12-րդն է
Լեհաստանի Կատովիցեում դեկտեմբերի 16-ից 17-ը անցկացվեց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց 1187 շախմատիստ, այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
Առաջնությանը Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, զբաղեցրեց 12-րդ տեղը:
Ռուս Մաքսիմ Վավուլինը՝ 10 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան) և Պավել Պոնկրատովը (ՌԴ)՝ 9.5-ական միավոր: