Ջրի կաթիլները պատի վրա «կերտել են» Մարիամ Աստվածածնի կերպարը (լուսանկարներ)
Կենտրոնական Կոլումբիայի Նոբսա քաղաքում արտասովոր երևույթն առաջինը նկատել է կոլումբիացի Վյորջին Մարուան, երբ տուն վերադառնալիս է եղել ջրանցքի վրա գտնվող կամրջով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կոլումբիացին տարօրինակ ձայն է լսել, որը նմանեցրել է կենդանու ձագի մռնչոցին, և որոշել է իջնել ու տեսնել, թե ով կա այնտեղ:
Տղայի ուշադրությունը գրավել է բորբոսի անսովոր բիծը, որը ձևավորվել է ջրանցքի պատին խողովակից ընկնող ջրի կաթիլների արդյունքում: Բիծը ձևով և չափսերով նման է եղել Մարիամ Աստվածածնի սրբապատկերին:
Տղան այդ տեսարանը լուսանկարել է և ցույց տվել տեղի բնակիչներին, որից հետո մարդիկ սկսել են այցելել «սուրբ» վայրը՝ սեփական աչքով հրաշքը տեսնելու համար: