$20 000. բիթքոինը նոր ռեկորդ է սահմանել
Ողջ աշխարհում ամենատարածված թվային արժույթ հանդիսացող բիթքոինը երրորդ անգամ է գնային ռեկորդ սահմանում մեկ օրում: Այս մասին գրում է life.ru-ն:
Թվային արժույթի փոխարժեքն էլեկտրոնային աճուրդի ժամանակ հասել է պատմական առավելագույն ցուցանիշին՝ կազմելով 20 000 դոլար: Այս ցուցանիշին բիթքոինը հասել է դեկտեմբերի 17-ին: Բիթքոինի շուկայի ընդհանուր կապիտալիզացումը գերազանցել է 336 մլրդ դոլարը: