Արամ Ա-ն մասնակցել է քրիստոնյա և իսլամ առաջնորդների համագումարին. կոշտ հայտարարություն են ընդունել
Լիբանանում օրերս տեղի է ունեցել քրիստոնյա և իսլամ հոգևոր առաջնորդների համագումարը, որին մասնակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Համագումարի նպատակն էր հավաքական կեցվածք ճշտել Երուսաղեմի հարցի շուրջ։
Այս հարցի շուրջ հոգևոր առաջնորդները հայտնել են իրենց դիրքորոշումները, ապա համատեղ հայտարարություն ընդունել, որով մերժում են ԱՄՆ նախագահի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։ Նրանք կոչ են ուղղել դատապարտել ԱՄՆ նախագահի կեցվածքը, Երուսաղեմը համարել Պաղեստինի պետության մայրաքաղաք և շեշտել միաստվածության երեք կրոնների սրբատեղիները պաշտպանելու կարևոությունը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս որոշումը ընդվզման մեծ ալիք է առաջացրել թե պաղեստինցի ժողովրդի, թե իսլամ ու քրիստոնյա կրոնական, քաղաքական շրջանակներում, ինչպես նաև Միջին Արևելքի երկրներում։