Տանը բռնկված հրդեհի հետևանքով տուժածի վիճակը ծանր է
Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 17-ին, ժամը 06:23-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկի գույքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 08։49-ին: Այրվել է տան գույքը՝ մասամբ։
Տեղեկություն է ստացվել, որ 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության է դիմել 1937 թ. ծնված Ս. Պ.-ը, ում առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: