Հարոյանի գոլը հավակնում է դառնալ Ուրալի` մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն գոլը (տեսանյութ)
Եկատերինբուրգի «Ուրալը» քվեարկություն է անցկացնում` պարզելու 2017/18 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն գոլը:
Լավագույն գոլի հավակնորդների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի` «Կրասնոդարի» դարպասն ուղարկած գոլը:
Քվեարկությունն ընթանում է ակումբի պաշտոնական կայքում: Նշենք` «ВКонтакте» սոցիալական կայքումանցկացվող հարցման արդյունքներով Հարոյանն արդենիսկ 302 ձայն է ստացել (57.9 %): Հատկանշական է, որ մոտակա հետապնդողն ընդամենը 45 ձայն է ստացել:
Հիշեցնենք` Հարոյանը «Կրասնոդարի» դարպասը գրավել է ՌՖՊԼ-ի 4-րդ տուրի խաղում (1:1): Հայ ֆուտբոլիստի գոլը կարող եք դիտել տեսանյութի 0:48 րոպեից: