Գողություն Երևանում. 68-ամյա տղամարդը, այցելելով փեսայի տուն, առավոտյան հայտնաբերել է, որ ավտոմեքենայի միջից հափշտակել են 1 մլն դրամի ապրանք
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանում Շարուրի 15 շենքի դիմաց կոտրել են կայանված վիճակում գտնվող Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 68-ամյա Ռաֆիկ Գալստյանին պատկանող Ford Transit մակնիշի 11 ԼՏ 023 համարանիշի ավտոմեքենայի հետևի ապակին և այնտեղից գողացել ավտոմեքենայի պահեստամասեր, յուղեր, «անտիֆրիզ», և այլ իրեր:
Shamwuyan.com-ի հետ զրույցում տուժած Ռ. Գալստյանը հայտնեց, որ հափշտակել են, ընդհանուր առմամբ, մոտ 1մլն դրամ առժողության ապրանքներ:
Ռ. Գալստյանը Տավուշի մարզից ժամանել էր Երևան՝ գնումներ կատարելու և այցելեր էր փեսայի տուն ու արդեն առավոտյան նկատել էր, որ ավտոմեքենայի միջից որոշ ապրանքներ գողացել են: