Տիգրան Կիրակոսյանի այս տարվա հաջողությունները (լուսանկարներ)
Եվրոպայի եռակի չեմպիոն քսանվեցամյա Տիգրան Կիրակոսյանը 21 տարի ընդմիջումից հետո 52 կգ քաշային կարգում Լոռվա մարզին «վերադարձրեց» աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Այս տարվա մեջ Տիգրանը առաջին տեղն է գրավել երեք մրցաշարերում՝ Մինսկում՝ Եվրոպայի առաջնությունում, Սոչիում՝ աշխարհի առաջնությունում, ինչպես նաև նվաճել է աշխարհի գավաթը Մոսկվայում:
Նա 7 տարի անընդմեջ ճանաչվում է Լոռվա լավագույն մարզիկ, երեք անգամ ընդգրկվել է ՀՀ լավագույն մարզիկների տասնյակ:
Չեմպիոնն այս տարի ևս հավակնում է ընդգրկվել հանրապետության լավագույն մարզիկների տասնյակում: Այս տարի մարզիկները լավագույն տասնյակի մեջ են ընդգրկվելու ձեր քվեարկության միջոցով: