Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ռուսական զենք ստանալու վերաբերյալ օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:
Օրենքներն ավելի վաղ ընդունվել էին Ազգային ժողովի կողմից: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այս համաձայնագրով ՌԴ-ն ﬕնչև 100 ﬕլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: