Քաղաքացու նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը ոստիկանապետի հսկողության տակ է
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսբուքյան էջում Արփի Հարությունյան-Գասպարյանի կողմից կատարված գրառման համաձայն վերջինս Մաշտոցի անձնագրային ծառայությունում ականատես էր եղել աշխատակցի կողմից քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքին: Նույն աշխատակցի ոչ հարգալից պահվածքի վերեբերյալ վերը նշված գրառման տակ իրենց մեկնաբանություններով հաստատել էին նաև այլ քաղաքացիներ:
ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն, որն անցկացվում էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Թեև ծառայողական քննության ընթացքում աշխատակիցը դիմում էր գրել ծառայությունից ազատվելու համար, այնուամենայնիվ մինչ ազատվելը վերջինիս նկատմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է «խիստ նկատողություն»: