Սամվել Ալեքսանյանի դուստրը դպրոց է նվեր ստացել` իր բիզնեսն ընդլայնելու համար (տեսանյութ)
Կառավարության` դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ներառված որոշման համաձայն` Շիրակի մարզի Արթիկ համայնքում գտնվող դպրոցներից մեկի շենքը 20 տարով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանը:
Հատկանշականն այն է, որ այս ընկերության 50 տոկոսի բաժնետերը Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեքսանյանը: Մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Չեխիայի Հանրապետությունում գրանցված «GALYA STYEL» ընկերությանը:
Ընկերությունը պարտավորվել է նաև երեք տարում կատարել 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև ստեղծել 500 աշխատատեղ: