Ալեգրին պայքարում է Մխիթարյանի համար. նրա «Յուվենտուս» տեղափոխելն ավելի հավանական է
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Անեգրին քայլեր կձեռնարկի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: Իտալական լրատվամիջոցները հայտնել են‚ որ «Յուվենտուսը» հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու ամենաիրական հավակնորդն է: Այս մասին գրել է «Dailynews24»-ը:
«Ալեգրին սիրում է բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստների‚ ինչպիսին Մխիթարյանն է: Հայ ֆուտբոլիստի միջոցով իտալացի մասնագետը կկարողանա գործի դնել մի քանի տակտիկական սխեմաներ: Ալեգրին Մխիթարյանին կօգտագործի և որպես փլեյմեյքերի և որպես սլացիկ կիսապաշտպանի: Ալեգրին գիտակցում է, որ «Յունայթեդը» պատրաստ է ֆինանսական խնդիրները կարգավորելու համար վաճառել Մխիթարյանին և ձեռքից բաց չի թողնի այս հնարավորությունը»,- նշվում է նյութում:
Հաղորդվում է նաև‚ որ ի տարբերություն «Ինտերի» և «Բորուսիայի», «Յուվենտուսը» շատ ավելի մեծ գումար կառաջարկի «Յունայթեդին» Մխիթարյանին ձեռք բերելու համար: